«Վճռաբեկ դատարանում վարչական պալատ կստեղծվի: Համապատասխան նախագիծն ընդգրկված էր կառավարության երեկվա նիստում, սակայն չզեկուցվող նախագծերի թվում էր: ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ այս պալատի ստեղծումն ամրագրված է դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությամբ: Ըստ այդմ, այդ օրենքի նախագծով նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական եւ վարչական պալատներ:

Որպես այս պալատի ընդունման կարեւորություն՝ նշվում է այն հանգամանքը, որ քաղաքացիական գործերով վճռաբեկ բողոքների թիվը շուրջ երկու անգամ գերազանցում է վարչական գործերով բողոքների թվին: Այս օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ակնկալվում է ՀՀ պետական բյուջեից տարեկան շուրջ 34.9 մլն դրամի լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն, որից ընթացիկ ծախսերի գծով՝ շուրջ 28.3 մլն դրամ, եւ ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման մասով՝ շուրջ 6.6 մլն դրամ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել