«Ադրբեջանում պահվող գրեթե բոլոր հայ գերիները գերեվարվել են պատերազմից հետո, երբ խաղաղապահներն արդեն տեղակայվել էին:

Պաշտոնական Երեւանն առայժմ չի ներկայացնում գերիների իր պաշտոնական ցանկը, ինչը չի անում նաեւ Ադրբեջանը։

Միայն հայտնի է, որ 2020 թվականի դեկտեմբերին Արցախի ՊԲ-ն հայտարարություն տարածեց 73 զինծառայողների անհետ կորելու մասին, իսկ հետագայում, ինչպես պարզվեց, նրանք գերեվարվել էին։ Նրանցից միայն մի մասն է վերադարձել Հայաստան, մյուս մասը դեռ Ադրբեջանում է։

Այս համատեքստում ուշագրավ է ՌԴ դիրքորոշումը։ Խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորամիավորումները նախ չպետք է թույլ տային հայ զինծառայողների գերեվարումը, իսկ գերեվարումից հետո գոնե պետք է ձեռնամուխ լինեին նրանց արագ վերադարձին, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության տակ ստորագրել է նաեւ Ռուսաստանը, սակայն արդեն մեկ տարուց ավելի է անցել, իսկ մենք դեռ գերիներ ունենք։

Անկախ նրանից, թե արդյոք Հայաստանի իշխանություններն անում են հնարավորինը գերիների վերադարձի համար, թե ոչ, ակնհայտ է, որ ռուսական կողմը պետք է իր դիրքորոշումներն ու գործողություններն այս հարցում ավելի կոշտացնի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել