Shamshyan.com-ը գրում է.

Նոյեմբերի 10-ին, ժամը 18։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ն Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 50.5 կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կարեն Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Ռուդիկ Հ-ն՝ «Գավառ» ԲԿ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել