Մախմուրյան Ռազմիկը Արարատի մարզի Լանջազատ գյուղից էր։ 2020 թվականին օգոստոսին էր զորակոչվել բանակ։ Վայքում էր ծառայում։ Վարորդ էր։
1 ամսվա ծառայող էր Ռազմիկը, երբ սկսվեց պատերազմը։ Հոկտեմբերի 2-ից Արցախում էր։ Փոքրամարմին այս տղան այնպես հմուտ էր վարում մի քանի տոննայանոց Ուռալները, գիշերները լուսարձակներն անջատած զենք տեղափոխում, որ ասես ողջ կյանքն այդ գործն էր արել։
44 օրվա ընթացքում եղավ Ջրականի (Ջաբրայիլ) թեժ մարտերում, այնուհետև` Գորիսում, ապա՝ Կապանում։ Կռվեց մինչև վերջ, մի քանի անգամ խոցվեց մեքենան։
Մեկ տարի առաջ` նոյեմբերի 9-ին, հրադադարից երկու ժամ առաջ, Շուռնուխի մատույցներում արկի հարվածից զոհվեց Ռազմիկը...
Պատերազմի առաջին օրերից կամավոր ռազմաճակատ էր մեկնել նաև Ռազմիկի հայրը՝ Արսենը, ով 44 օր քաջաբար կռվեց թշնամու դեմ և վերադարձավ միայն որդու վիրավորվելու մասին լուրը լսելուց հետո, բայց ավաղ, որդին արդեն անմահացել էր...
Հավերժ փառք քեզ, քաջ տղա։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ։
Возможно, это изображение (1 человек, военная форма и на открытом воздухе)Возможно, это изображение (на открытом воздухе)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել