Armsport.am-ը գրում է.

«Ռոմայի» հարձակվող Բորխա Մայորալը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», կարող է հեռանալ հռոմյան ակումբից։ Այս մասին հայտնում է todofichajes.com-ը: 

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը միայն երեք անգամ է խաղադաշտ դուրս  եկել Ա Սերիայի հանդիպումներում։

Չի բացառվում, որ հարձակվողը կվերադառնա մադրիդյան թիմ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 14 միլիոն եվրո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել