Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները տաք հետքերով հայտնաբերել են նոյեմբերի 7-ին Հրազդան քաղաքում 61-ամյա Թելման Ղ-ին վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վրաերթ կատարողը եղել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Ժորա Ե-ն, ով եղել է ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով։ Նրան հայտնաբերել են Ջրառատ թաղամասի «Կակոյի մոստ» կոչվող վայրից։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կայքը ներկայացնում է ողբերգական վրաերթի պահը, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել