Armsport.am-ը գրում է․

Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 13-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունեց «Նորավանքին» և 2-1 հաշվով հաղթանակ տարավ:

Հանդիպման հաշիվը խաղի 25-րդ րոպեին բացել է տանտերերի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը: Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, հյուրերը կարողացել են հավասարեցնել հաշիվըՍերգեյ Օրլովի ջանքերով, բայց 7 րոպե անց «Արարատ-Արմենիան» նորից առաջ է անցել հաշվի մեջ.Ուիլֆրիդ Եզան է գրավել մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին:

Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» իր միավորների թիվը հասցրել է 34-ի և գլխավորում է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Փյունիկի» հետ միավորների տարբերությունը հասցնելով 7-ի, իսկ «Նորավանքը» 8 միավորով 9-րդ տեղում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել