«Գյումրի» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել մամուլում տեղ գտած «Գյումրու ծննդատանը երեխա է մահացել. հայրն այրել է ծննդատան նախասրահը» վերնագրով նյութին:

ԲԿ-ի պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է, որ իրականում երեխան մահացել է դեռեւս 2006 թվականին. «Ա. Մ.-ի երեխան 2006 թվականին ծնվել է թերքաշ։ Տեղափոխվելով այլ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք` առողջական խնդիրների պատճառով նորածինը մահացել է: Երեխայի հայրը պարբերաբար հիշելով դժբախտ դեպքն այցելում է Գյումրու ծննդատուն և կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծում:

Հերթական դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 6-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել