Tert.am Life-ը գրում է.

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ ճակատագիր ունեցան «Մեր բակի» հերոսները՝ Լալան, Աշոտն ու Հրանտը, որոնք ժամանակին դարձել էին բոլորիս տան անդամները, իսկ ի՞նչ կանեին, եթե հանկարծ հարստանային։

«Շարմ» հոլդինգի նախաձեռնությամբ նկարահանված «Մեր բակը․ 25 տարի անց» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է ու պատմում է «Մեր բակի» նույն հերոսների մասին։ Երեկ կայացավ ֆիլմի պրեմիերան, որի հետաքրքիր դրվագները ֆիքսել է Tert.am Life–ը։

Տարիներ անց «Մեր բակ» տեսնում ենք ռեժիսոր Արշո Հարությունյանի աչքերով։ Աշոտ Աբրահամյանի, Սարգիս Մնոյանի և Ռուբեն Ջաղինյանի սցենարով ռեժիսորը բակի հերոսներին դուրս է հանել հայտնի տարածքից, թեև «Մեր բակի ու առանցքային տաղավարի մասին չեն մոռացել։

Հայտնի բակը նույնն է, հերոսները՝ ևս, բայց նրանց միացել են նոր դեմքեր՝ բակի երեխաները, որոնք մեծացել են։ Լալան, Աշոտն ու Հրանտը միավորվում են հերթական խենթ գաղափարի շուրջ, հասցնում ժամանակավորապես հարստանալ, հագնվել ամենաթանկ խանութներում տժժալ ակումբում, վայելել կյանքն ու ընկնել մեծ պատմության մեջ։ Անկախ ծավալվող բոլոր իրադարձություններից ու փոխված իրավիճակներից՝ ֆիլմում չի փոխվել կարևոր մի բան՝ երևանյան շունչը։ «Մեր բակի» երաժշտական ձևավորումն էլ նոստալգիկ հիշողություններ է առաջացնում։

Մոսկվա կինոթատրոնի բակում էլ այդպիսի տրամադրություն էր․ հնչում էին ֆիլմից հայտնի երգերը, կարմիր գորգինլուսանկարվում էին հայտնի հերոսները, իսկ անցորդները փորձում էին մոտենալ ու հանդիպել սիրելի հերոսներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել