Armeniasputnik.am-ը գրում է.
«Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի: Տեղեկությունը հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Հաշվի առնելով, որ «աղիքային վարակին» բնորոշ աշտանշաններով հոսպիտալացվածները շատացել են, հորդորում ենք վերջին 2 օրվա ընթացքում նշված պիցցերիաների ցանցից օգտված քաղաքացիներին դիմել բժշկական օգնության` ջերմության բարձրացում, փորլուծություն, փսխում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն ունենալու դեպքում»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` երեկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն էր ընդունվել 15 քաղաքացի՝ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ։ Տուժածներից 2-ը 10 և 13 տարեկան երեխաներ են։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` բոլոր քաղաքացիները նշել են, որ սնվել են «Տաշիրի պիցցա» հանրային սննդի կետերում. 13-ը՝ Երևանի Հյուսիսային պողոտայում, 2-ը՝ Խանջյան փողոցում:
Հիվանդների վիճակը միջին ծանրության է։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ահազանգի հիման վրա վերահսկողական միջոցառումներ է իրականացնում նշված հանրային սննդի ցանցի երկու օբյեկտներում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել