Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում  Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին, հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, մինչ փորձել է մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, դեպի Երևան ընթացող Mercedes  Sptinter մակնիշի ավտոմեքենան բախվել է վրաերթի վայրում կայանված Ford Transit-ին, ապա մոտ 150 մետր առաջ է ընթացել:

Արդեն ավտովթարի հետևանքով 7 մարդու «Աբովյան» բժշկական կենտրոնի օպերատիվորեն ժամանած բժիշկները տեղափոխել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վրաերթի ենթարկվածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ ասում էին, որ Mercedes  Sptinter-ի մեջ եղել են արտասահմանցիներ: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել