Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի վարչական տարածքում՝ Դոն Պիպոյի տան հարևանությամբ գտվող ավտոմեքենաների «ռասկուլաչիտ» անելու վայրում, հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29  հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Հրշեջները սահմանազատել են տարածքը,  սակայն «ռասկուլաչիտի»  տերերը հրշեջներին ասում են, թե կարիք չկա կրակը մարելու,  այդ մեքենաները խոտանված են և իրենք վառել են:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել