Pastinfo.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևի կողմից Դոնբասում Bayraktar անօդաչու սարքի կիրառումը հակառակորդի գործողություններին պատասխան է, այլ ոչ թե հարձակում: Նա կարծում է, որ անօդաչու թռչող սարքերը չեն խախտում հրադադարի մասին պայմանավորվածությունները, գրում է «Коммерсантъ»-ը։

«Մենք չենք հարձակվում, մենք պատասխանում ենք հրադադարի ռեժիմի վերաբերյալ այդ պայմանավորվածություններին համապատասխան։ Հենց այս ձևաչափով էլ Ուկրաինան կշարունակի գործել։ Ինչ վերաբերում է անօդաչու թռչող սարքերին և այլ զինատեսակներին, ես կարծում եմ, որ Ուկրաինայում դրանք հատուկ պաշտպանության համար են, և երբ ուկրաինական բանակը զգում է, որ պետք է պաշտպանել իր հողը, դա անում է։ Եվ նա կշարունակի գործել այս սկզբունքով»,- ասել է Զելենսկին Օդեսայում լրագրողների հետ զրույցում։

Այն, որ Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքի առաջին մարտական կիրառումը տեղի է ունեցել Դոնբասի հակամարտության գոտում, հայտնի է դարձել հոկտեմբերի 26-ի երեկոյան՝ նախ սոցիալական ցանցերից։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել են Ուկրաինայի գլխավոր շտաբում՝ հստակեցնելով, որ հարվածը հասցվել է «զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալերի Զալուժնիի հրամանով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել