ArmLur.am-ը գրում է.

Կարեն Մհերի Բեգլարյանը ծնվել է 1997թ. հունվարի 8-ին  Լեռնային Ղարաբաղի  Ստեփանակերտ քաղաքում: Կարենը դեռ մանկուց աշխույժ, ակտիվ երեխա է եղել եւ մշտապես աչքի է ընկել իր հայրենասիրությամբ: Կարենը մասնագիտությամբ հետախույզ էր եւ շատ էր սիրում իր մասնագիտությունը: Եվ երբ 2020թվականի սեպտեմբերի 27-ին սկսվել է Արցախյան երկրորդ պատերազմը նա առաջին իսկ րոպեից մեկնել է առաջնագիծ, նույնիկս հաշվի չառնելով, որ տունը թողնում է առանց տղամարդու՝ կնոջը հղի:

Կարենի բոցկլտացող աչքերում նահանջ բառը տեղ չուներ, նա իր հավատարիմ ընկերների հետ կարողացել էր գրավել Հակոբ Կամարի (Վարընկաթաղ) կոչվող բարձունքը, որի պաշտպանության ժամանակ էլ հոկտեմբերի 6-ին ծանր վիրավորվել էր, իսկ ահա հոկտեմբերի 10-ին այդպես էլ գիտակցության չգալով անմահացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել