Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության ներկայացուցիչների հետ: Կազմակերպությունը բժիշկների և համալսարանական հիվանդանոցների բուժաշխատողների անկախ կոլեկտիվ է, որ ձևավորվել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի օրերին՝ պատերազմից տուժած անձանց բժշկական օժանդակություն ցուցաբերելու համար և այսօր էլ աջակցում է Արցախում և Հայաստանում առողջապահական համակարգի զարգացմանը։
Գեղամ Ստեփանյանն ընդգծել է «Santé Arménie»-ի կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունն Արցախում բնակչության առողջության պահպանման իրավունքի պատշաճ իրացմանն աջակցելու տեսանկյունից և շնորհակալություն հայտնել տարբեր ծրագրերով Արցախի կողքին լինելու համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում հոգեկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերին՝ մատնանշելով հետպատերազմյան իրողություններով պայմանավորված դրանց կարևորությունը։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանն իր պատրաստակամությունն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցելու կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերին։
May be an image of 4 people, people sitting and people standing
May be an image of 8 people, people standing and outdoors
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել