Tert.am-ը գրում է.

Եվրամիությունը որոշում Է ընդունել Արգենտինան, Կոլումբիան, Նամիբիան և Պերուն ավելացնել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են այցելել Եվրամիություն ոչ պարտադիր, այդ թվում տուրիստական ուղևւորություններով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել Է ԵՄ-ի խորհուրդը:

«Խորհուրդը նորացրել է երկրների, հատուկ վարչական շրջանների և այլ սուբյեկտների ու տարածքային մարմինների ցանկը, որոնց համար պետք է վերացվեն ուղևորությունների սահմանափակումները: Մասնավորապես, ցանկում ավելացվել են Արգենտինան, Կոլումբիան, Նամիբիան և Պերուն»,- նշված Է Խորհրդի հաղորդագրության մեջ:

Այսպիսով, բացի նոր երկրներից, այսպես կոչված՝ «կանաչ» ցանկում ներառված են Ավստրալիան, Բահրեյնը, Կանադան, Չիլին, Հորդանանը, Քուվեյթը, Նոր Զելանդիան, Կատարը, Ռուանդան, Սաուդյան Արաբիան, Սինգապուրը, Հարավային Կորեան, Ուկրաինան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ուրուգվայը, ինչպես նաև Չինաստանը, բայց փոխադարձության սկզբունքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել