Փոխգնդապետ Հայկազ Հովհաննիսյանը բանակի շարքերում էր 2006 թվականից։ Ջրականի գնդի հրետանային Դ-1 դիվիզիոնի հրամանատար էր։
Հայկազի հետ պատերազմի ընթացքում վերջին անգամ հարազատները խոսել էին հոկտեմբերի 10-ի առավոտյան։ Այդ օրը նա Հադրութում էր։ Դրանից հետո այլևս հնարավոր չի լինում կապ հաստատել նրա հետ։ Լինելով Արցախի Պաշտպանության բանակի լավագույն սպաներից մեկը, Հայկազի հարազատները նրա բարձրագույն հրամանատարության կողմից մնում են անտեսված։ Այնինչ փոխգնդապետ Հովհաննիսյանը մինչև վերջին շունչը կռվել էր Հադրութի համար...
Այդ ծանր զգացողություններով հարազատներն ապրեցին մինչև մարտի 18-ը, երբ նրանց հայտնեցին Հայկազի ԴՆԹ նույնականացման պատասխանը։ Նրա մասունքները հայտնաբերվել էին հունվարի 4-ին, Հադրութի ռազմական ոստիկանության շենքի հարակից տարածքում։ Նրա կողքին հայտնաբերվել էր նաև Հայկազի հորեղբոր որդու՝ Վաղինակ Հովհաննիսյանի մասունքները, ով կամավոր մեկնել էր եղբոր մոտ։ Փաստացի երկու եղբայր կռվեցին մինչև վերջ ու զոհվեցին կողք-կողքի։ Երկուսն էլ ամուսնացած էին, յուրաքանչյուրը 3 անչափահաս երեխա ունեին...
Այսօր Հայկազի ծննդյան օրն է։ Շնորհավոր երկնային ծնունդդ, հրամանտար։ Հավերժ փառք քեզ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել