«Չնայած դեռ հստակություն չկա, սակայն նոյեմբերի սկզբին հնարավոր Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպման թեման շարունակում է մնալ վերջին օրերին Հայաստանում քննարկվող ամենաթեժն ու քննարկվողը: Խորհրդարանում այս հարցի շուրջ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց. «Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի»:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ զրուցել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ, որը նկատեց, որ նման հանդիպման կարիքը հասունացել է՝ ընդգծելով, թե նախապատրաստական փուլում նման հանդիպումները բնական են: «Պարզ է, որ հանդիպում պետք է տեղի ունենա, այդպիսին նախապատրաստվում է, սակայն կարծում եմ՝ օրակարգն այնքան էլ հստակ չէ: Ամենայն հավանականությամբ, կան ինչ-որ մշակումներ, պատկերացումներ»,- նշեց Տարասովը:

Վերջինիս խոսքով՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ կողմերի միջեւ իրավիճակը բավականին բարդ է, քանի որ դրական նախադրյալներ գործընթացի համար չկան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել