Lurer.com-ը գրում է.

Ամերիկյան Facebook ընկերությունը փոխում է անվանումը «Meta»-ի։ Այս մասին առցանց շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ «Այժմ մենք կոչվում ենք Meta»,- ասել է նա:

Facebook սոցիալական ցանցը չի փոխում իր անվանումը, փոխվում է միայն ընկերության անվանումը։
 
«Ես նախկինում սիրում էի դասական ուսումնասիրությունները, իսկ «meta» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «հետո»: Ինձ համար սա խորհրդանշում է այն փաստը, որ միշտ կարելի է ուրիշ բան կառուցել»,- ասել է Ցուկերբերգը։

Նրա խոսքով՝ նոր ապրանքանիշն ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և կզգա վիրտուալ իրականության մեջ գտնվելու էֆեկտ։

Ցուկերբերգը հավելել է, որ վիրտուալ մետատիեզերքը, այլ ոչ թե Facebook-ը, կլինի «Meta» ընկերության բիզնեսի կենտրոնում:

«Մեզ համար առաջին տեղում կլինի մետատիեզերքը, ոչ թե Facebook-ը: Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում Facebook-ի կարիքը չի լինի մեր մյուս ծառայություններից օգտվելու համար», - ասել է Ցուկերբերգը շնորհանդեսի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել