ArmLur.am-ը գրում է.

ՀՀ գլխավոր դատախաղության հանրային կապերի բաժնից վստահեցնում են , որ Միհրան Պողոսյանը շարունակում է գտնվել հետախուզման մեջ, նա նախաքննական մարմին չի ներկայացել և քրեական գործով նրա՝ հայաստանում գտնվելու վերաբերյալ տվյալներ չունենք:

Մամուլում ակտիվ քննարկվում է, որ հոկտեմբերի 19-ին Մոսկվա-Երևան չվերթով կնոջ հետ Երևան է վերադարձել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը)։ Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ մեղադրանքի, նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նրա նկատմամբ 3 տարի է հետախուզում է հայտարարվել և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Չնայած վերջինիս մտերիմներն ու դատախաղությունը վստահեցնումն են , որ նա շարունակում է մնալ կալանքի տակ : Մեզ հասած տեղեկությունների համաձայն Միհրան Պողոսյանը պետությանը բավականին լուրջ գումարներ է փոխանցել , ուստի Հ իծխանությունները նրան ասել են , որ կարող է հանգիստ գալ Հայաստան , ուստի չի բացառվում , որ առաջիկայում Քերթինի Միհրանը վերադառնա Հայաստան :Դատելով տարածված խոսակցություների Աժ նախկին պատգամավորը իշխանության հետ գործարքի է գնացել :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել