«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 18-րդ փողոցի 2-րդ, 3-րդ և 4-րդ նրբանցքների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Լոռու մարզի Գարգառ, Գյուլագարակ, Հոբարձի, Վարդաբլուր, Կուրթան գյուղերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Մերարա» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Արարատ» ՍՊԸ-ի թռչնաբուծական ֆաբրիկայի, Վանաձոր քաղաքի Մանուշյան, Ձերժինսկու, Աղայան, Կուրղինյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Ալավերդի քաղաքի «Էնգելս», «Դեբեդ» թաղամասերի, Հաղպատ գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ի և «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի,

ժամը 09:00-ից մինչև ժամը 17:30-ը` Գեղարքունիքի մարզի Մադինա և Լեռնակերտ համայնքների գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել