Tert.am-ը գրում է.
Financial Times պարբերականն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին և աշխարհաքաղաքական զարգացումներին՝ առանձնակի ուշադրություն հատկացնելով թուրքական գործոնին:
Աղբյուրը նկատում է, որ պատերազմից հետո տարածաշրջանում, որը տևական ժամանակ դիտարկվում է որպես Ռուսաստանի գերիշխանության մաս, նկատելի է Թուրքիայի աճող տնտեսական ներկայությունը:
Պարբերականը գրում է, որ «պատերազմում Ադրբեջանին օգնելուց հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ ձեռք է մեկնում թշնամի Հայաստանին՝ փորձելով ամրապնդել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, որտեղ նա մրցակցում է Ռուսաստանի և Իրանի հետ»:
«Նա առաջարկել է դիվանագիտական հարաբերությունները վերականգնել մոտ 30 տարվա խզումից հետո: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է «առանց նախապայմանների» բանակցությունների»,-գրում է պարբերականը։
«Քարնեգի հիմնադրամի» ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալն ասում է, որ Էրդողանը և Պուտինը կարող են ստիպված լինել համագործակցել Կովկասում՝ ԱՄՆ-ին և Եվրոպային գործընթացների լուսանցքում պահելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: