Tert.am-ը գրում է.

Ինձ Կիպրոսում դիմավորեցին աղուհացով, ամենաբարձր մակարդակով՝ հայ համայնքի ներկայացուցիչներից սկսած, այնտեղի իշխանություններով վերջացրած: Այս մասին լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Կիպրոս կատարած պաշտոնական այցին, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները Սիմոնյանին դիմավորել էին «հողատու», «դավաճան» վանկարկումներով:

Նա նշեց, թե իրեն ակցիայով դիմավորած հայերը 4-ն են եղել: «Եթե 4 հոգին, որոնք առաջին իսկ վայրկյանից մի քիչ զարմացել էին, որ ես մոտեցա իրենց և հարցրի՝ ինչ է եղել, դուք համարում եք հայ համայնք և ուզում եք դրա հետ բան կապել, ես չեմ համարում հայ համայնք: Չորս հոգի էին, հետո զգացին, որ չի ստացվել ակցիան, մյուս օրը երեկոյան կարողացան 8 հոգով գալ նույն մարդկանցով, և ես արդեն ասել եմ, որ դա իրենց իրավունքն է, կարող են բողոքել ամեն ինչի դեմ»,-ասաց ԱԺ նախագահը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել