Hraparak.am-ը գրում է.

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Թումանյան համայնքում ՔՊ-ի ցուցակը գլխավորելու է Տիգրան Մխիթարյանը, որին ավելի վաղ Փաշինյանը նշանակել էր համայնքի ղեկավարի ԺՊ-ի պաշտոնում։

Թումանյան համայնքը ներառում է Թումանյան քաղաքը, Ահնիձոր, Շամուտ, Աթան, Լորուտ, Մարց, Քարինջ գյուղերը, 2020թ․ մարտին հնարավոր են նոր միավորումներ եւս:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Տիգրան Մխիթարյանը կիսագրագետ երիտասարդ է, Քարինջում զբաղվել է անասնապահությամբ, ապա գյուղապետ հոր շնորհիվ տեղի դպրոցում ուսուցիչ է աշխատել՝ չունենալով բարձրագույն կրթություն եւ մասնագիտացում: 

Տիգրան Մխիթարյանը մինչեւ 2018թ․եղել է ՀՀԿ անդամ, շատերի պես արագ ճամբարափոխ է եղել ու քայլել հեղափոխության օրերին: Թումանյան համայնքի ավագանու անդամ Մխիթարյանը գտնվել է Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կուրացիայի ներքո եւ օգտագործվել Թումանյանի ՀՀԿ-ական արդեն նախկին համայնքապետ Լեւոն Զավարյանի դեմ, Տիգրան Մխիթարյանը Լ․ Զավարյանից պահանջել է համայնքապետարանի «Նիվան» անհատույց նվիրաբերել իրեն, իբր ավագանու նիստերին գնալ- գալու համար, համայնքապետը չի համաձայնվել, 2019 թվականին Տիգրան Մխիթարյանը հրաժարական է տվել, Թումանյանի ավագանու կազմից դուրս եկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել