Armsport.am-ը գրում է․

«Էյբարը» հայտարարել է հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի հետ պայմանագիր կնքելու մասին։

Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը և ուժի մեջ կմտնի ֆուտբոլիստի բուժզննում անցնելուց հետո:

36-ամյա Լյորենտեն նախորդ մրցաշրջանում խաղացել է «Ուդինեզեի» կազմում և Ա Սերիայի 14 խաղում խփել է մեկ գոլ։ Իր կարիերայի ընթացքում Լյորենտեն խաղացել է «Աթլետիկում», «Յուվենտուսում», «Սևիլիայում», «Սուոնսիում», «Տոտենհեմում» և «Նապոլիում»:

Էյբարը խաղում է Սեգունդայում՝ Իսպանիայի երկրորդ ուժեղագույն դիվիզիոնում: Թիմը 12 տուրից հետո 24 միավորով զբաղեցնում է աղյուսակի 2-րդ տեղը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել