Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի ժամանակավոր վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում դնում են նոր ավտոճանապարհի հիմնարկեք։ Քարոզչական տեսանկյունից այս քայլը կիրառում են միաժամանակ առնվազն 3 ուղղություններով՝ նախագիծը սեփական հասարակություններին, միջազգային հանրությանը ներկայացնում են որպես Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային կապող «Զանգեզուրի միջանցքի» իրականացման մեկնարկ՝ ձեռքի հետ էլ ազդելով հայ հասարակության նյարդերի ու զգացմունքների վրա։
Հիմա ո՞րն է մեր խնդիրը՝ որևէ կերպ չմնալ թյուրքական քարոզի տակ, ու հարևաններին, ամբողջ աշխարհին վստահեցնել, որ Հայաստանի տարածքում հնարավոր ապաշրջափակվելիք ցանկացած ճանապարհ լինելու է բացառապես ՀՀ սուվերենության ներքո։ Դրա հատուկ անվանակոչման հարցն էլ քննարկելի թեմա է։
Իսկ թե Ադրբեջանն ու Թուրքիան իրենց տարածքներում կամ որևէ տարածաշրջանում իրենց կողմից ժամանակավորապես վերահսկվող գոտիներում կառուցվելիք ճանապարհ-միջանցքներին Զանգեզուրի, Երևանի, Հալեպի, տո՜ կամ թեկուզ Արմեն Պետրոսյանի անվամբ կանվանակոչեն, դա լոկ իրենց ու իրենց «կտերով սնվող» զանգվածների համար է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել