Սաղաթելյան Իշխանը երեկ հայտարարել է՝ «ՀԱՅՐԵՆԻՔՆ է կարեւոր, ոչ թե՝ կորսված հայրենիքում իշխանության հեռացումը»:
Ընկնելով մի իրավիճակ որում նրանք խայտառակ կլինեն թե՛, եթե միտինգ անեն, և թե՛, եթե չանեն, նրանք երկար բարակ մտածեցին և որոշեցին հորինել այս «հանճարեղ» կռուտիտը: Ասում ա հայրենիքը (այն էլ ծերից ծեր մեծատառ) ավելի կարևոր ա քան իշխանափոխությունը:
Հիմա սրա հետ ո՞վ կարա վիճի: Հայրենիքից ավելի կարևոր բան կա՞:
Հասկանու՞մ եք, իրենք, մասնավորապես հենց անձամբ Սաղաթելյանը, Սիմոնյան Ալենին սարքին ԱԺ նախագահ որտև հայրենիքը (քափս լոքով) ավելի շատ են սիրում քան իշխանափոխությունը:
Փաշինյանին նրանք վերընտրեցին որտև հայրենիքը (արտասանել ծանր արտաշնչելով) ավելի կարևոր է քան կակոյ նիբուծ աթոռ...
Մարդկանց քաղաքով մեկ ման տվին ու ղրգին տներով զուտ հանուն սիրելի հայրենիքի:
Պատերազմի ողջ ընթացքում էդ նույն հայրենիքի անկախության ճանաչման մասին ծպտուն անգամ չհանեցին միայն հայրենիքի խաթր... որտև տենց...
Իրենք ինչ անում են հանուն հայրենիքի (գրելուց ոտքի կանգնելով) են անում: Գալիք անիմաստ հանրահավաքն էլ է հանուն դրա լինելու: Լիքը այլ բան նույնպես: Ընդհուպ մինչև կապիտուլյացիան չստորագրվի, այ դրանից հետո հո բոյ չեն տալու կորսված հայրենիքում իշխանափոխության համար, հո չեն տալու...
Հ.Գ. գռազ գա՞նք սրանք Սահյան արտասանելով են միտինգը սկսելու)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել