Lurer.com-ը գրում է.

«2022թ.-ի համար նախատեսում ենք 7 % տնտեսական աճ»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը:

«Չնայած ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է 2021-ին արված բոլոր կանխատեսումները։ 2021-ի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141 վճարվող աշխատատեղ։ Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել։ Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվանից բարձր է 3%-ով»,-նշեց վարչապետը։

Վերջինս նշեց, որ ընթացիկ տարվա բավականին բարձր՝ 6.4 % գնաճի ֆոնին սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15.3 %-ով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 11.9%-ով է աճել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել