Armsport.am-ը գրում է.

Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակում կենտրոնական խաղերից մեկը կայացավ Մադրիդում, որտեղ տեղի «Ատլետիկոն» ընդունել էր «Ռեալ Սոսյեդադին»:

«Սոսյեդադը» շարունակում է զարմացնել բոլորին: 7-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ալեքսանդր Սոռլոտը: 48-րդ րոպեին Ալեքսանդր Իսակը կրկնապատկեց հյուրերի առավելությունը: 13 րոպե անց Լուիս Սուարեսը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1-2: 77-րդ րոպեին նույն Սուարեսը դիպուկ էր 11 մետրից՝ 2-2:

«Ատլետիկոն» փրկվեց ու այս ոչ-ոքիից հետո 18 միավորով 4-րդն է, իսկ «Սոսյեդադը» 21 միավորով առաջատարն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել