Ռուսաստանում նոր կորոնավիրուսով մարդկանց վարակման և մահվան դեպքերի ռեկորդային թվեր են գրանցվել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Դաշնության տարածքում նոր կորոնավիրուսի ներմուծման և տարածման մասին տեղեկացնող օպերատիվ շտաբից:

Ըստ օպերատիվ շտաբի հաղորդագրության՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է COVID-19-ի վարակման 37.678 դեպք, որոնցից 3250-ը (8,6 տոկոսը)՝ առանց կլինիկական դրսևորումների: Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1075 մարդ:

«ՌԻԱ»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակման նախկին ռեկորդը մեկ օրվա ընթացքում 37.141 դեպքն էր: Նախկինում մահվան ամենաբարձր թիվը մեկ օրվա ընթացքում եղել է 1064-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել