Tert.am-ը գրում է․

Լրագրող, քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի՝ գրեթե քսան տարի առաջ գրված  «Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը» անտիպ աշխատությունը որդին վերջերս գտել է և արել հնարավոր ամեն բան, որ այն լույս տեսնի ու հայտնվի ընթերցողի սեղանին, քանի որ, նրա համոզմամբ, այնտեղ քաղաքական առաջարկներ կան, որոնք ժամանակավրեպ չեն և կարող են ուղղորդել քաղաքագիտությամբ զբաղվողներին, մասնավորապես՝ կան գնահատականներ, որոնք թույլ կտան ապահովել Հայաստանի անվտանգությունը։

«Դա քաղաքական, քաղաքագիտական և պատմագիտական լուրջ վերլուծություն է մեր տարածաշրջանում ստեղծված վիճակի մասին, առաջարկներ են, թե ինչ դաշինքների կարող է մասնակից լինել Հայաստանը և ինչ արժեքների, սկզբունքների հիման վրա կարող է մասնակցել  այդ դաշինքներին։ Մեծ հաշվով լուծումներ են Հայաստանի քաղաքակրթական ընտրության հետ կապված, Հայաստանի աշխարհաքաղաքական նպատակադրումների հետ կապված, թե ինչ խնդիրներ կարող ենք լուծել»,- գիրքը ներկայացնելիս՝ ասել է գրողի որդին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել