Armsport.am-ը գրում է․
Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում Մոսկվայի «Դինամոն» ընդունեց «Խիմկիին» ու առավելության հասավ 4-1 հաշվով: «Քաղաքաբնակների» կազմում 3 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Արսեն Զախարյանը:
Հյուրերը հեղինակության գոլը խփեցին հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ: «Խիմկիի» հայտացուցակից բացակայում էր Հայաստանի հավաքականի անդամ Դավիդ Դավիդյանը:
Այս հաղթանակից հետո «Դինամոն» 23 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Խիմկին» 11 միավորով 13-րդն է:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/315013/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել