Armsport.am-ը գրում է․

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին նշել է, թե ինչ է փոխվել իտալական ակումբում Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո։

«Այժմ մենք ցուցադրում ենք ավելի թիմային ֆուտբոլ։

Վերջին տարիներին թիմը կորցրել էր այդ ունակությունը, քանի որ, խաղալով Ռոնալդուի նման հզոր ֆուտբոլիստի կողքին, բոլորը կարծում էին, թե նա միշտ կարող է միայնակ հանդիպման ելք վճռել»,- Բոնուչիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Պորտուգալացի հարձակվողը ուրինյան գրանդում հանդես է եկել 2018-2021 թվականներին՝ 134 խաղում խփելով 101 գոլ և կատարելով 22 արդյունավետ փոխանցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել