Armsport.am-ը գրում է․

Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Լեսթերը» հյուրընկալվել էր Մոսկվայի «Սպարտակին» ու գոլառատ խաղում հաղթանակ տոնեց։ Խաղն ավարտվեց 3-4 հաշվով։

11-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց մոսկվացիների ֆուտբոլիստ Սոբոլյովը։ Առաջին կեսի ավարտից մեկ րոպե առաջ Լարսոնը կրկնապատկեց հաշիվը, իսկ մեկ րոպե անց Իհենաչոյի փոխանցումից հետո Դաքան կրճատեց հաշիվը։ 2-1 և «Սպարտակը» ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակով։

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին, կրկին Իհենաչոյի փոխանցումից հետո կրկին գոլի հեղինակ դարձավ Դաքան՝ հավասարեցնելով հաշիվը։ 54-րդ րոպեին Դաքան հեթ-տրիկ ձևակերպեց։ 79-րդ րոպեին Դաքան արդեն պոկեր ձևակերպեց։ 7 րոպե անց տանտերերի կազմում կրկին աչքի ընկավ Սոբոլյովը, բայց մոսկվացիներին ավելին անել չհաջողվեց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել