Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին -3․․.-4 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 20-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-23-ը գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.50C (1973 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.40C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.40C

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել