Tert.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Պատճառը կառավարության որոշումն է։

«Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է Սևանում միջոցառում կազմակերպել արդյունագործական ձկնորսություն անելու համար։ Որոշվել է, որ ապրիլից մինչև սեպտեմբել թույլատրելի է որսալ 250 կգ ձուկ, որը յուրաքանչյուր օրվա համար անում է 1.5 կգ ձուկ, այսինքն՝ թվով 3-4 ձուկ»,- ասաց բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներից մեկը։

«Այս մարդիկ ասում են՝ գնացեք օրական որսացեք 3-4 ձուկ, բերեք, ընտանիք պահեք։ Մարդիկ վառելիք են օգտագործում, ռեսուրս են ծախսում օրական 4 ձուկ որսալու համա՞ր։ Մեր մարզից ընտրված պատգամավոր ունենք, երբ մոտենում ենք այդ հարցով, ասում է՝ ինձ հետ գործ չունեք»։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ մի քանի ամիս առաջ նույն խնդրով կրկին փակել են ճանապարհը, որից հետ ստացել են դատարկ խոստումներ։

«Մեզ խաբեցին, ցանկանում էին ժողովրդի աչքին թոզ փչել։ Իրենք չեն ցանկանում մեզ լսել և կոնկրետ լուծում առաջարկել, ով կայացրել է այդ որոշումը, ընդհանրապես տեղյակ չէ ինչ է կատարվում»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Բնակիչները նշում են, որ լճից դուրս է եղել 10.000 տ ձուկ, սակայն դրա վերաբերյալ համապատասխան արձանագրություն չի եղել։

«Այս ձուկը մեր եկամտի աղբյուրն է, սրա համար ենք մնացել այստեղ արտագաղթելու փոխարեն։ Ստացվում է, որ երկրում ոչինչ չի փոխվել։ Մենք ձեզ ընտրեցինք ճանապարհ փակելով, մենք չենք ընտրել Նիկոլին, որ ինքը մեր հացը կտրի, սա մեր ցամաք հացի աղբյուրն է, սրանով ոչ ոք չի հարստանում։ Մեր մարզպետին, ում պաշտոն են տվել հիմա, եկել, մեծ-մեծ խոսում է, պաշտոնի համար պատրաստ է այսքանիս կոտորել։ Եթե մեր հացը կտրեցին, բոլորս դառնալու ենք հանցագործ, եթե երեխաս պետք է սոված մնա, իմ ապրելը մի կոպեկ չարժե»,- ասացին գյուղացիները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել