Հայաստանի ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ, Ղարաբաղ կոմիտեի անդամ, գրող Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվում է, որ հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը: Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո մանրամասներ կհաղորդվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել