«Երեւանում հանրային տրանսպորտի վարորդները խիստ զայրացած են: Պատճառը Երեւանի քաղաքապետարանն է: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հանրային տրանսպորտի վարորդները, որոնք հայտնեցին, որ այս օրերին քաղաքապետարանի ներկայացուցիչները հանրային տրանսպորտի վարորդներին «պարտադրում են» ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք պատասխանատվություն են կրելու նաեւ այն դեպքում, եթե ուղեւորը դիմակ չի դնում: Խոսքը վարչական պատասխանատվության մասին է:

Իսկ դիմակ չդնելու դեպքում ուղեւորի նկատմամբ արձանագրություն է կազմում ոստիկանությունը, գումարի չափն է 10 հազար դրամ, նույնն է նաեւ վարորդների դեպքում: Նշենք, որ հասարակական տրանսպորտը շահագործող կազմակերպության նկատմամբ արձանագրությունը կազմում է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը:

Վարչական վարույթ ընդունվելու դեպքում հետեւանքը կարող է լինել նախազգուշացումից մինչեւ 300 հազար դրամ տուգանք, կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել