Armsport.am-ը գրում է․

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է հետագա կարիերայի մասին։

«Ես մի քանի տարի առաջ չեմ մտածում։ Այնքան ժամանակ, որքան ցանկություն ունենամ և սիրեմ ֆուտբոլը, կշարունակեմ։ Ես չեմ նայում տարիքին կամ նրան, թե ինչ է տեղի ունենում շուրջբոլորը։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ես ինձ ֆիզիկապես ինչպես կզգամ։ »

Ես 33 տարեկան եմ, դեկտեմբերին 34 եմ դառնում։ Շարունակում եմ խաղալ, ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում, դրա համար էլ պիտի շարունակեմ։ Եվ դրանից առավելագույն օգուտ քաղեմ։

Ինձ դուր է գալիս ԱՄՆ-ն։ Ֆուտբոլն այնտեղ ավելի ու ավելի լավն է դառնում։ Բայց մի՞թե ասում եմ, թե կգնամ այնտեղ։ Այս պահին ես Մադրիդում եմ»,- ասել է Բենզեման ESPN-ի հետ զրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել