Armeniasputnik.am-ը գրում է․

19.25

 Հայտնի են Բաքվից Երևան տեղափոխվող 5 գերիների անունները։
Նրանք են.
1.
Ամբարդանյան Մելս Կարապետի
2.
Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի
3.
Մանուկյան Ժորա Վանոյի
4.
Սողոմոնյան Սեդրակ Սամվելի
5.
Մանուկյան Հովսեփ Ռոբերտի
Նրանցից 3–ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:
Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22–ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։

19։05

Բաքվից Երևան է տեղափոխվում ռազմագերիների նոր խումբ։ Ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում, տեղեկացնում է armeniasputnik.am–ը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Երևանին են վերադարձնում գերիների 5–հոգանոց խմբի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել