«Մարդկության ճակատագիրը չի կարող և չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած մի բուռ երկրների ողորմությանը: Մինչ աշխարհը փոխվում է, և դիվանագիտությունը, առևտուրը և միջազգային հարաբերությունները արմատական վերափոխումների են ենթարկվում, անհնար է պատկերացնել, որ գլոբալ անվտանգության ճարտարապետությունը մնում է նույնը: Փոփոխությունների պահանջներին ականջ չդնելը նշանակում է համառորեն փորձել պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջացած ստատուս քվոն», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անգոլայի խորհրդարանում:
Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ ներառելով նոր երկրներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել