Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է Լա լիգայի 10-րդ տուրում կայանալիք Էլ կլասիկոյի մասին։

«Կարծում եմ՝ «Բարսելոնայի» երկրպագուները միշտ դրական են տրամադրված, և այդ զգացողությունը նույնիսկ էլ ավելի ուժեղ է, երբ խոսքը կլասիկոյի մասին է։ Նրանք անհամբեր կսպասեն խաղին, իրենց թիմի լավ խաղին ու հաղթանակին։

«Բարսելոնան» համապատասխան կազմ ունի կլասիկոն ու Լա լիգան հաղթելու համար։ Հուսով եմ՝ նրանք լավ կխաղան ու 3 միավոր կվաստակեն»,- Ինյեստայի խոսքերն է փոխանցում ESPN-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել