Armsport.am-ը գրում է․

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը ենթադրել է, որ «Լիվերպուլի» հաջորդ գլխավոր մարզիչը կլինի Սթիվեն Ջերարդը, ով այժմ գլխավորում է «Ռեյնջերսը»: 

«Ջերարդը կլինի «Լիվերպուլի» հաջորդ գլխավոր մարզիչը: Նա պարտավոր է զբաղեցնել այդ պաշտոնը:

Յուրգեն Կլոպը կաշխատի թիմի հետ այնքան ժամանակ, որքան ցանկանում է, բայց նա հավերժ չի մնա: Մի օր նրա ընտանիքը գուցե ցանկանա վերադառնալ Գերմանիա: Երբ դա տեղի ունենա, Ջերարդը պատրաստ կլինի: Արժե սպասել, նա տուն կգա:

Սթիվենը կարող է աշխատել «Լիվերպուլի» հետ 10 տարի և հնարավորության դեպքում՝ էլ ավելի ամրապնդել իր՝ լեգենդի կարգավիճակը»,- մեջբերում է Կրաուչին Daily Mail-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել