Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը հայտնել են գրող, հրապարակախոս, պետական, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան մասին։ Սիրադեղյանը մահացել է նախօրեին: Այս մասին հայտնում է 4rd.am-ը։

Սիրադեղյանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի (Շավարշավան) գյուղում։

1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Բանասեր, լրագրող։ Արձակագիր։ «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր (1982թ.)։

 1966-1969թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։

 1988թ. դեկտեմբերից 1989թ. մայիսը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ։ 1990-1991թթ. աշխատել է ՀՀ անտառտնտեսության վարչության պետ,  1991-1992թթ.՝ ՀՀ նախագահի ներքին քաղաքականության եւ սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997թթ. եղել է ՆԳ նախարար, 1997-1998թթ.՝ Երեւանի քաղաքապետ։

1990-1992թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք)։ ՀՀՇ խմբակցության անդամ։

1997-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 73 ընտրատարածք) «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 75 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում ընդգրկված չէ։ ՀՀՇ վարչության անդամ։

Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանը ավելի քան 20 տարի գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Նա որպես մեղադրյալ ներգրավվել էր դեռևս 1999 թվականի փետրվարի 19-ին, նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 1999 թվականի մայիսի 3-ին Սիրադեղյանը ձերբակալվել է, իսկ 2000 թվականին հեռացել էր Հայաստանից և գտնվում էր միջազգային հետախուզման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել