Armenpress.am-ը գրում է․

Գերմանիան ու Թուրքիան մտքեր են փոխանակել իրենց պատվիրակությունների և Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջև բանակցությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով այս պաշտոնում իր հրաժեշտի այցն է կատարել այդ երկիր:

«Բնականաբար, մենք քննարկել ենք իրավիճակն Աֆղանստանում: Որպեսզի Աֆղանստանի բնակիչները չդառնան մաքսանենգների ու փոխադրողների զոհը, մենք պետք է ապահովեն հումանիտար օգնության ցուցաբերումը»,- ասել է Մերկելը: Նա հայտնել է, որ կողմերը որոշել են շարունակել բանակցությունները թալիբների հետ և այդ գործընթացի մասին տեղյակ պահել միմյանց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել