Tert.am-ը գրում է.

Միջին Արևելքի տարածաշրջանի իրադարձություններին անդրադարձող «Ալ-Մոնիտոր» ամերիկյան պարբերականը վերլուծել է Իրան-Ռուսաստան հարաբերությունները՝ անդրադառնալով Հարավային Կովկասում նրանց համագործակցության հեռանկարներին:

Պարբերականն անդրադարձել է հոկտեմբերի 5-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի՝ Մոսկվա կատարած այցին, որի ընթացքում իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված «3+3» ձևաչափի ստեղծումը, որը ներառելու է Ադրբեջանին, Հայաստանին, Վրաստանին, Իրանին, Ռուսաստանին և Թուրքիային:

«Մոսկվայում իրանցի դիվանագետն անդրադարձել է նաև Բաքվի հետ հարաբերություններում առկա խնդիրներին՝ շեշտադրելով Ադրբեջանի գործարքներն Իսրայելի հետ: Լավրովն, իր հերթին, հստակեցրել է, որ Ռուսաստանը դեմ է «Հարավային Կովկասում «ռազմական ակտիվությանը» և «սադրիչ զորավարժություններին»»,- գրում է հոդվածագիրը՝ մատնանշելով, որ Իրանը վերջերս զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին՝ տարատեսակ սպառազինման ներգրավմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել