Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է թիմի հարձակվող Ռահիմ Սեթրլինգի խոսքերին, ով ասել էր, որ նոր թիմ է փնտրում՝ խաղաժամանակի համար.

«Ես անգամ չգիտեի, որ Ռահիմը նման ցանկություն ունի: Կարծում եմ՝ ակումբում ևս չգիտեին: Ռահիմը մեր ֆուտբոլիստն է: Հուսով եմ՝ նա թիմի կարևոր մասնիկը կլինի: Ես չգիտեի, որ նա ցանկանում է ավելի շատ խաղալ: Մահրեզը չի խաղում,բայց չի դժգոհում, նույնը կարող եմ ասել նաև Կանսելուի մասին: Ես չեմ կարող ոչ մեկին որոշակի խաղաժամանակ երաշխավորել: Բոլորը պետք է ապացուցեն իրենց ունակությունները խաղադաշտում, այդ թվում Ռահիմը:Ինձ պետք է, որ թե՛ Ռահիմը, թե՛ մնացած բոլոր խաղացոները գոհ լինեն իրենց կարգավիճակից ու հաճույք ստանան «Մանչեսթեր Սիթիի» կազմում խաղալով:Եթե Սթերլինգի պարագայում այդ դեպքը չէ, ուրեմն ավելի լավ կանի ընդունի այնպիսի որոշում, որը ճիշտ կլինի իր և իր ընտանիքի համար: Ես եղել եմ ֆուտբոլիստ ու հասկանում եմ նրան, ես էլ ցանկանում միշտ լինել խաղադաշտում: Բոլորը ցանկանում են խաղալ,բայց ես ոչ ոքի ոչինչ չեմ երաշխավորել»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal -ը:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Սթերլինգը 7 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել