ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նոր նիստը կկայանա 2022 թվականի սեպտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԱՊՀ Գործադիր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեբեդևը՝ ուրբաթ կայացած խորհրդի նիստի ավարտին:

Միևնույն ժամանակ վերջինս չի բացառել, որ մինչև Նուր-Սուլթանում կայանալիք գագաթնաժողովը կարող են նաև ոչ պաշտոնական հանդիպումներ կայանալ ԱՊՀ անդամ երկրների միջև: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել