Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը, Բելառուսում ելույթ է ունեցել ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում։ Նա մասնավորապես ասել է, որ 44-օրյա պատերազմի ըտնթացքում ադրբեջանական տարածքների երեսնամյա օկուպացիան ավարտվել է եւ ապահովվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Նախարար Բայրամովը անդրադարձել է նաեւ 2020 թվականի նոյեմբերի իննի եւ 2021 թվականի հունվարի տասնմեկի հայտարարությունների կատարմանը։

Ուշագրավ է եղել այն, որ Բայրամովը կրկնելով Բաքվի թեզը, հերթական անգամ ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում եւ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմք ունենալով միջազգային իրավունքի սկզբունքների հարգումը, այդ թվում՝ սուվերենությունը, սահմանների անձեռնմխելիությունն ու տարածքային ամբողջականությունը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել