Armenpress.am-ը գրում է․

Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով գրանցվող ամենշաբաթյա մահվան թվերը շարունակում են նվազել և այս պահին գտնվում են վերջին մեկ տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

Այդուհանդերձ, նա նշել է, որ մահացության թիվն այս պահին էլ բարձր է՝ շաբաթական մոտ 50 հազար դեպք, իսկ իրական թիվը, ըստ Գեբրեյեսուսի, անկասկած շատ ավելի բարձր է:

«Մահացությունն իջնում է բոլոր տարածաշրջաններում՝ բացառությամբ Եվրոպայի, որտեղ մի շարք երկրներ բախվում են հիվանդության ու մահվան նոր ալիքների հետ»,- ասել է Գեբրեյեսուսը՝ հավելելով, որ մահացության ամենամեծ թվերը գրանցվում են այն պետություններում, որտեղ պատվաստանյութերի հասանելիությունը քիչ է:

Այս պահի դրությամբ, ԱՀԿ տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է վարակման 238 մլն 229 հազար 951 դեպք, մահացել է՝ 4 մլն 859 հազար 277-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել